12:12  ,  25 նոյեմբերի, 2020

ՉԼ. Ռոնալդուն կրկնել է Մեսիի ռեկորդը

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում (2:1) խփած գոլի արդյունքում ռեկորդ է կրկնել մրցաշարում:

Դա 35-ամյա ֆուտբոլիստի 70-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի տնային խաղերում: Այդ ցուցանիշով նա կրկնել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը, հայտնում է OptaPaolo-ն:

Հիշեցնենք, որ G խմբի ավարտից 2 տուր առաջ «Յուվենտուսը» և «Բարսելոնան» ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում