11:59  ,  25 նոյեմբերի, 2020

Տարեվերջը հագեցած կլինի հայկական բռնցքամարտի համար

Տարեվերջը հագեցած կլինի հայկական բռնցքամարտի համար: «Դինամո ՄՀԿ»-ում նոյեմբերի 30-ին կմեկնարկի ավագ տարիքի պատանիներ Հայաստանի առաջնությունը:

Դեկտեմբերի 7-13-ը ռինգը կտրամադրվի կրտսեր տարիքի պատանիներին, իսկ դեկտեմբերի 14-19-ը կանցկացվի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, hաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում