Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիրը։
Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը Կիեւում հյուրընկալվեց «Դինամոյին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։
«Բարսելոնան» 12 միավորով խմբի առաջատարն է։ Երկրորդ տեղում է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը», որը 2։1 հաշվով հաղթեց հունգարական «Ֆերենցվարոշի» հետ եւ 9 միավորով նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Փլեյ-օֆֆի ուղեգիր են ապահովել նաեւ Լոնդոնի «Չելսին» ու իսպանական «Սեւիլիան»։
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
F խումբ
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 3։0 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 18, 60, Ջեյդոն Սանչո, 45,
«Լացիո» (Իտալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)` 3։1 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 3, 55, 11մ, Մարկո Պարոլո, 22 - Արտյոմ Ձյուբա, 25
Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 9 միավոր, «Լացիո»՝ 8, «Բրյուգե»՝ 4, «Զենիթ»՝ 1։
G խումբ
«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 0։4 (տեսանյութ)
Սերջինո Դեստ, 52, Մարտին Բրայթուայթ, 57, 70, 11մ, Անտուան Գրիզման, 90+2
«Յուվենտուս» (Իտալիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 2։1 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 35, Ալվարո Մորատա, 90+2 - Մյուրտո Ուզունի, 19
Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 12, «Յուվենտուս»՝ 9, «Ֆերենցվարոշ»՝ 1, «Դինամո»՝ 1։
H խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)` 4։1 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 7, 19, Մարկուս Ռեշֆորդ, 35, 11մ, Դենիել Ջեյմս, 90+2 - Դենիզ Տյուրուչ, 75
ՊՍԺ (Ֆրանսիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)` 1։0 (տեսանյութ)
Նեյմար, 11, 11մ
Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 9, ՊՍԺ՝ 6, «ՌԲ Լայպցիգ»՝ 6, «Իստանբուլ Բաշակշեհիր»՝ 3։
E խումբ
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Սեւիլիա» (Իսպանիա)` 1։2 (տեսանյութ)
Վանդերսոն, 56 - Իվան Ռակիտիչ, 4, Մունիր, 90+5
«Ռեն» (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)` 1։2 (տեսանյութ)
Սերու Գիրասի, 85 - Կալում Հադսոն-Օդոի, 22, Օլիվյե Ժիրու, 90+1
Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 10 միավոր, «Սեւիլիա»՝ 10, «Կրասնոդար»՝ 1, «Ռեն»՝ 1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում