10:52  ,  25 նոյեմբերի, 2020

Իբրահիմովիչը դարձյալ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է 2020 թվականի Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ:

Aftonbladet պարբերականը 39-ամյա ռմբարկուին շնորհել է «Ոսկե խաղակոշիկ» ավանդական մրցանակը:

Իբրահիմովիչը 12-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին: 2018-ին և 2019-ին մրցանակը բաժին էր հասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին:

Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» կազմում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում