11:34  ,  25 նոյեմբերի, 2020

Ֆյոդոր Եմելյանենկո. Մուսասիի հաջորդ մրցակիցը կլինի Տոկովը

Խառը մենամարտերի ռուսաստանցի լեգենդար մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն հաստատել է, որ Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած Գեղարդ Մուսասիի հաջորդ մրցակիցը կլինի իր թիմի անդամ ռուս Անատոլի Տոկովը: Մենամարտի անցկացման օրը դեռ հայտնի չէ:

«Անատոլի Տոկովը կլինի չեմպիոնության առաջին հավակնորդը, որը կմենամարտի Գեղարդ Մուսասիի հետ»,- ասել է Ֆյոդոր Եմելյանենկոն, փոխանցում է Fighttime.ru-ն:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվեց Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

30-ամյա Անատոլի Տոկովը Bellator-ում տարել է 5 անընդմեջ հաղթանակ: MMA-ում նա անցկացրել է 32 մենամարտ, տարել 29 հաղթանակ ու կրել 3 պարտություն: Ռուս մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի հոկտեմբերին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով Հայաստանի ներկայացուցիչ Հրաչո Դարբինյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում