10:09  ,  25 նոյեմբերի, 2020

Գեղամ Կադիմյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Նեմանի» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն ընդգրկվել է ֆուտբոլի Բելառուսի առաջնության 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս հանգստյան օրերին «Նեմանը» Կադիմյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության էր հասել «Սլուցկի» նկատմամբ։ 28-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի դրոշով էր նշել գոլը:

Բելառուսի ընթացիկ առաջնությունում Գեղամ Կադիմյանը մասնակցել է 19 խաղի և դարձել 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա երրորդն է ռմբարկուների ցուցակում, իսկ «Նեմանը» 53 միավորով երրորդ տեղում է, որը տալիս է Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

View this post on Instagram

A post shared by FC Neman Hrodna (@fcneman)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում