09:07  ,  25 նոյեմբերի, 2020

Արթուր Ավագիմյանը «Չեռնոմորեցի» լավագույն ֆուտբոլիստն է հոկտեմբերին (ֆոտո)

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջին լիգայի առաջատար Օդեսայի «Չեռնոմորեցի»` հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արթուր Ավագիմյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 23-ամյա կիսապաշտպանն առաջ է անցել Վլադիսլավ Բուգայից ու Արտյոմ Կովբասից:

Հոկտեմբերին տեղի ունեցած խաղերից մեկում Ավագիմյանը գոլի հեղինակ էր դարձել անկյունային հարվածով:

Հիշեցնենք, որ Արթուր Ավագիմյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Երևանի «Ալաշկերտից» է տեղափոխվել «Չեռնոմորեց»: Ուկրաինայի առաջին լիգայի ընթացիկ առաջնության 14 տուրերում նա դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում