23:53  ,  24 նոյեմբերի, 2020

ՉԼ․ «Չելսին» ու «Սեւիլիան» նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգրեր (տեսանյութ)

Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրը։ E խմբում Լոնդոնի «Չելսին» Ֆրանսիայում 2։1 հաշվով հաղթեց «Ռենին» եւ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Իսպանական «Սեւիլիան» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության մատնեց ռուսական «Կրասնոդարի» եւ 10 միավորով երկրորդ տեղում է՝ նույնպես ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

E խումբ

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Սեւիլիա» (Իսպանիա)` 1։2 (տեսանյութ)

Վանդերսոն, 56 - Իվան Ռակիտիչ, 4, Մունիր, 90+5

«Ռեն» (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)` 1։2 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 85 - Կալում Հադսոն-Օդոի, 22, Օլիվյե Ժիրու, 90+1

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 10 միավոր, «Սեւիլիա»՝ 10, «Կրասնոդար»՝ 1, «Ռեն»՝ 1։

F խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 00։00 (Երեւանի ժամանակ)

«Լացիո» (Իտալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)` 00։00

G խումբ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 00։00

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 00։00

H խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)` 00։00

ՊՍԺ (Ֆրանսիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)` 00։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում