23:24  ,  24 նոյեմբերի, 2020

36-ամյա Տեւեսը կավարտի կարիերան

Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տեւեսն առաջիկայում կավարտի կարիերան, հաղորդում է ESPN-ը։ 36-ամյա ֆուտբոլիստը սպասում է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից դուրս մնալուն կամ հաղթելուն։ 1/8 եզրափակիչում «Բոկա Խունիորսը» կմրցի բրազիլական «Ինտերնասիոնալի» հետ։

Տեւեսն ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ բրազիլական «Կորինտիանսում», անգլիական «Վեստ Հեմում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիում», իտալական «Յուվենտուսում» եւ չինական «Շանհայ Շենհուայում»։

Արգենտինայի հավաքականում նա անցկացրել է 76 հանդիպում, խփել 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում