19:10  ,  24 նոյեմբերի, 2020

Ռոբերտ Լեւանդովսկին՝ «Ոսկե գնդակի» չեղարկման մասին․ Դա այդքան էլ կարեւոր չէ

Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին անդրադարձել է այս տարի կորոնավիրուսի պատճառով «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության չեղարկմանը։ Լեւանդովսկին էր համարվում այդ մրցանակի գլխավոր հավակնորդը։

«Դա այդքան էլ կարեւոր չէ։ Անհատական մրցանակները ինչ-որ լրացուցիչ բան են։ Երբ որեւէ բան նվաճում եմ, շատ եմ ուրախանում եւ հպարտանում։ Բայց ես չեմ կարող ստանալ այդ մրցանակը։ Ինչ-որ մեկը ընդունել է այդպիսի որոշում։ Կյանքը շարունակվում է»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Goal.com-ը։

32-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի անցած առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման, խփել 34 գոլ, Չեմպիոնների լիգայի 10 խաղում աչքի է ընկել 15 անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում