18:11  ,  24 նոյեմբերի, 2020

ՉԼ․ Բենզեման ու Ռամոսը չեն օգնի «Ռեալին» «Ինտերի» դեմ խաղում

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հրապարակել է կազմը, որը պատրաստվում է Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը։

Վնասվածքների պատճառով ֆրանիսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին չեն օգնի պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Ալվարո Օդրիոսոլան, հարձակվողներ Քարիմ Բենզեման ու Լուկա Յովիչը։ Պաշտպան Էդեր Միլիտաուն բաց կթողնի հանդիպումը կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի հետեւանքով։

«Ինտեր» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում