13:43  ,  24 նոյեմբերի, 2020

«Աստանան» հաղթեց, Տիգրան Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Ղազախստանի առաջնության 20-րդ տուրում «Աստանան» տանը 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Կայսարի» նկատմամբ:

«Աստանայի» կազմից դուբլ ձևակերպեց Պիերոս Սոտիրիուն, գոլի հեղինակ դարձավ Մարին Տոմասովը: «Կայսարի» միակ գոլը խփեց Մաքսիմ Ֆեդինը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ է դուրս եկել «Աստանայի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել է 87 րոպե:

Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակում «Աստանան» այժմ 30 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում