16:45  ,  24 նոյեմբերի, 2020

Ֆերի. Էրիկսենը չկարողացավ դրսևորել իրեն «Ինտերում»

Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Ֆերին խոսել է դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի մասին:

«Էրիկսենը տաղանդավոր ֆուտբոլիստ է, դա քննարկման ենթակա չէ, սակայն նա չկարողացավ դրսևորել իրեն «Ինտերում»:

Ակումբն արդեն սկսել է փոխարինող ման գալ Էրիկսենին: Կարծում եմ՝ նա այլ ակումբում կկարողանա վերգտնել իր խաղը»,- Ֆերիի խոսքը փոխանցում է Calciomercato-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը:

Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում