Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին նշել է այն ակումբները, որոնք հետաքրքրված են եղել իր ծառայություններով:
«Երբ ես խաղում էի «Մանչեսթեր Յունայթեդում», ինձ ձեռք բերելու ցանկություն ուներ Ժոզե Մոուրինյոյի «Չելսին»: Առաջարկներ ունեի նաև «Ռեալից», «Բարսելոնայից», «Մանչեսթեր Սիթիից»:
Ամենաշատը մտածել եմ «Բարսելոնայի» առաջարկի մասին: Ես ցանկանում էի տեղափոխվել Իսպանիա և խաղալ Մեսիի, Ինիեստայի, Չավիի կողքին, սակայն իմ տեղափոխությունը տեղի չունեցավ»,- Ռունիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-2017 թվականներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում