15:07  ,  24 նոյեմբերի, 2020

«Ինտերն» ու «Ռեալը» քննարկում են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնելու հնարավորությունը

Մադրիդի «Ռեալն» ու Միլանի «Ինտերն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել:

AS-ի հաղորդմամբ՝ «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել «Ռեալ», իսկ Արքայական ակումբի իսպանացի կիսապաշտպան Իսկոն՝ «Ինտեր»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդը:

Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս