14:38  ,  24 նոյեմբերի, 2020

Լուչեսկու. Առանց Մեսիի «Բարսելոնան» ավելի լավ կպաշտպանվի

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Մենք խաղալու ենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի հետ և գիտակցում ենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում:

Իհարկե, Մեսին չի մասնակցելու հանդիպմանը, սակայն առանց Մեսիի «Բարսելոնան» կկարողանա ավելի լավ պաշտպանվել: Այնուամենայնիվ, մտադիր չենք առանց միավորի հեռանալ խաղադաշտից»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Դինամո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում