14:08  ,  24 նոյեմբերի, 2020

Նագելսման. Մենք կստեղծենք այն եզրափակիչը, որը ՊՍԺ-ն ցանկանում է տեսնել

Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Մենք խաղալու ենք շատ հզոր թիմի դեմ: Պետք է ուշադրության կենտրոնում պահենք Նեյմարին ու Մբապեին, քանի որ նրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար:

ՊՍԺ-ի համար կստեղծենք այն եզրափակիչը, որը նրանք ցանկանում են տեսնել»,- Նագելսմանի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

H խմբում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լայպցիգն» ունեն 6-ական միավոր, ՊՍԺ-ն ու «Իստանբուլ Բաշակշեհիրը»՝ 3-ական միավոր: 

ՊՍԺ - «Լայպցիգ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում