17:07  ,  24 նոյեմբերի, 2020

Գրիզման. Որևէ խնդիր չունեմ Մեսիի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է իր և թիմի առաջատար Լիոնել Մեսիի հարաբերությունները:

«Ես չգիտեմ, թե որտեղից են մամուլում նման տեղեկություններ հայտնվում, սակայն ես որևէ խնդիր չունեմ ոչ Մեսիի, ոչ էլ «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստի հետ:

Իմ տեղափոխվելու հենց առաջին օրվանից ես ջերմ հարաբերություններ եմ ունեցել Մեսիի հետ: Մեր նպատակը մեկն է՝ օգնել թիմին և հաղթանակներ տանել»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսին ուրախությամբ չի ընդունել Գրիզմանի տեղափոխության լուրը և այդքան էլ լավ հարաբերություններ չունի նրա հետ:

Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում