12:50  ,  24 նոյեմբերի, 2020

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է հանդիսականների մուտքը ստադիոններ

Անգլիայում հանդիսականները կրկին հնարավորություն կստանան ստադիոնից հետևել իրենց սիրելի թիմերի հանդիպումներին:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն թույլատրել է հանդիսականների մուտքը ստադիոն, սակայն այն տեղի կունենա մի քանի փուլով:

Առաջին փուլում ստադիոն կկարողանան մուտք գործել միայն 4000 հանդիսական, այնուհետև այդ թիվը մի քանի անգամ կմեծանա:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդիսականների մուտքը ստադիոն արգելվել էր մարտից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English