12:09  ,  24 նոյեմբերի, 2020

Հալիլովիչը պայմանագիր է կնքել «Բիրմինգհեմի» հետ

Իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը պայմանագիր է կնքել անգլիական «Բիրմինգհեմի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բիրմինգհեմի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հալիլովիչը «Միլան» էր տեղափոխվել 2019 թվականին: Ակումբի կազմում խորվաթ ֆուտբոլիստը մասնակցել էր միայն 3 հանդիպման:

Ավելի վաղ Հալիլովիչը հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում