11:47  ,  24 նոյեմբերի, 2020

Տուխել. «Լայպցիգի» հետ հանդիպումը մեր խմբի եզրափակիչն է

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Լայպցիգի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Այս հանդիպումը լինելու է մեր խմբի եզրափակիչը: ՊՍԺ-ն խաղադաշտ է դուրս գալու միայն հաղթելու ու փլեյ-օֆֆ դուրս գալու նպատակով:

Դեռ չենք որոշել, թե ինչ մարտավարություն ենք կիրառելու այս խաղում: Խաղադաշտ դուրս կգանք կամ 4-4-2 կամ էլ 4-3-3 մարտավարությամբ»,- Տուխելի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

H խմբում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լայպցիգն» ունեն 6-ական միավոր, ՊՍԺ-ն ու «Իստանբուլ Բաշակշեհիրը»՝ 3-ական միավոր: 

ՊՍԺ - «Լայպցիգ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում