10:46  ,  24 նոյեմբերի, 2020

Կլոպը կրկին դժգոհել է խաղացանկի ծանրաբեռնվածությունից

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ դժգոհել է Պրեմիեր լիգայի խաղացանկի ծանրաբեռնվածությունից:

«Ֆուտբոլիստների համար շատ դժվար է շաբաթվա ընթացքում 2 հանդիպում անցկացնելը: Որքան էլ խաղացողները լինեն պատրաստված, նման ծանրաբեռնվածությանը դիմանալն անհնար է:

«Լիվերպուլն» ամսի 28-ին կմրցի «Բրայթոնի» հետ, և կա վտանգ, որ մենք միավորներ կկորցնենք»,- Կլոպի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պրեմիեր լիգայի 9-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 20 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում