10:15  ,  24 նոյեմբերի, 2020

«Մանչեսթեր Սիթին» ամռանը ցանկացել է ձեռք բերել Լուկակուին

Իտալական «Միլանի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Telegraph-ը:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկացել է ձեռք բերել Լուկակուին, սակայն «Ինտերը» պատրաստ չի եղել վաճառել բելգիացի ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Լուկակուի հրաժարագինը սահմանել է 104 միլիոն եվրո:

Ռոմելու Լուկակուն «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականին, ակումբի կազմում մասնակցել է 60 հանդիպման, դարձել 43 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում