00:30  ,  24 նոյեմբերի, 2020

Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Այժմ անկասելի է»,- Մխիթարյանի՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին հրապարակումը վերնագրել է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել «Պարմայի» դեմ հաղթական խաղում (3:0):

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում