Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Այժմ անկասելի է»,- Մխիթարյանի՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին հրապարակումը վերնագրել է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել «Պարմայի» դեմ հաղթական խաղում (3:0):
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Unstoppable right now
— AS Roma English (@ASRomaEN) November 23, 2020
Another #ASRoma @qatarairways Man of the Match performance from @HenrikhMkh on Sunday! #ASRoma pic.twitter.com/B80WRwI8mL
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում