23:50  ,  23 նոյեմբերի, 2020

Լեմպարդը ցանկանում է «Չելսի» վերադարձնել Բարքլիին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է թիմ վերադարձնել վարձակալությամբ «Աստոն Վիլայում» հանդես եկող կիսապաշտպան Ռոս Բարքլիին:

Tribal football-ի հաղորդմամբ՝ Լեմպարդը գոհ է 26-ամյա կիսապաշտպանի մրցելույթներից և ցանկանում է նրան տեսնել «Չելսիում»:

Բարքլին «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականին, իսկ վարձակալությամբ «Աստոն Վիլա» է տեղափոխվել 2020 թվականին:

«Աստոն Վիլայի» կազմում Բարքլին մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում