22:42  ,  23 նոյեմբերի, 2020

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Զալցբուրգի» կիսապաշտպանին

Ավստրիական «Զալցբուրգի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլոին կարող է մարզական կարիերան շարունակել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում:

Transfermarkt-ի հաղորդմամբ՝ Սոբոսլոիի ծառայություններով հետաքրքրված է Փարիզի ՊՍԺ-ն, որն առաջիկայում բանակցություններ կսկսի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

20-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում