Ավստրիական «Զալցբուրգի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլոին կարող է մարզական կարիերան շարունակել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում:
Transfermarkt-ի հաղորդմամբ՝ Սոբոսլոիի ծառայություններով հետաքրքրված է Փարիզի ՊՍԺ-ն, որն առաջիկայում բանակցություններ կսկսի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
20-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում