21:45  ,  23 նոյեմբերի, 2020

UFC-ն հայտարարել է Մաքգրեգորի և Պորյեի մենամարտի օրը

UFC-ն պաշտոնապես հայտարարել խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Ջաստին Պորյեի մենամարտի անցկացման վերաբերյակ ձեռք բերված համաձայնության մասին:

Մաքգրեգորի և Պորյեի միջև ռևանշ մենամարտը տեղի կունենա 2021-ի հունվարի 23-ին կայանալիք UFC 257 մրցաշարում:

Ավելի վաղ Պորյեի հետ մենամարտ անցկացնելու մասին Ինստագրամի իր պաշտոնական էջում գրառում էր կատարել նաև Մաքգրեգորը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Ջաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

View this post on Instagram

A post shared by ufc (@ufc)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English