22:07  ,  23 նոյեմբերի, 2020

«Յուվենտուսի» պաշտպանը վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մերիհ Դեմիրալը վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել Իտալիայի չեմպիոնին առաջիկա հանդիպումների ժամանակ:

«Յուվենտուսի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ մարզումներից մեկի ժամանակ 22-ամյա Դեմիրալը մկանային վնասվածք է ստացել:

Սպասվում է, որ ֆուտբոլիստը կկարողանա շարք վերադառնալ դեկտեմբերի կեսերին:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմիրալը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English