18:57  ,  23 նոյեմբերի, 2020

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային»

Հայաստանի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց «Նոային» և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

«Արարատ-Արմենիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Դավիդ Հումանեսը, Ջեյսոն Մարտինեսը, Սարգիս Շահինյանը: «Նոայի» միակ գոլը խփեց Ալեքսանդր Օլիվեյրան:

Այժմ «Արարատ-Արմենիան» և «Նոան» ունեն հավասար՝ 11-ական միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի 5-6 տեղերը:

Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 3:1

Դավիդ Հումանես, 8, Ջեյսոն Մարտինես, 39, Սարգիս Շահինյան, 70 - Ալեքսանդր Օլիվեյրա, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում