18:14  ,  23 նոյեմբերի, 2020

Առանց Մեսիի և Դե Յոնգի. «Բարսելոնան» հրապարակել է «Դինամոյի» հետ հանդիպման հայտացուցակը

Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Դինամոյի» հետ արտագնա հանդիպման հայտացուցակը:

Հայտացուցակից դուրս են մնացել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որոնց թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի որոշմամբ՝ հանգիստ է տրամադրվել:

«Դինամոյի» հետ հանդիպումը բաց կթողնեն նաև վնասվածքներ ունեցող Ժերար Պիկեն և Սերխիո Բուսկետսը:

«Դինամո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում