17:04  ,  23 նոյեմբերի, 2020

A Սերիա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի ազգային հավաքականի ավագն արժանացել է 9 գնահատականի, որը չորրորդ ամենաբարձրն է թիմում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ էր դարձել «Պարմայի» դեմ հաղթական խաղում (3:0): Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս