13:15  ,  23 նոյեմբերի, 2020

Անաստասիա Գալուստյանը հանդես չի եկել վնասվածքի պատճառով

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը նոր մրցաշրջանում առաջին ելույթը չի կարողացել հասցնել ավարտի:

Մոսկվայում անցկացված Rostelecom Cup 2020 մրցաշարի ազատ ծրագրում 21-ամյա մարզուհին հանդես չի եկել վնասվածքի պատճառով, hաղորդում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Rostelecom Cup-ի կարճ ծրագրում Անաստասիա Գալուստյանը հավաքել էր 52,06 միավոր և գրավել 11-րդ տեղը: Մրցմանը հայտավորված 12 մարզուհիներից մեկը հանդես չի եկել:

Անաստասիա Գալուստյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում