01:55  ,  23 նոյեմբերի, 2020

Դանիիլ Մեդվեդեւը՝ ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթող

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց Լոնդոնում անցկացված Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Մեդվեդեւը 4:6, 7:6 (7:2), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմին։

Մեդվեդեւը Ռուսաստանը ներկայացնող երկրորդ թենիսիստն է, որը նվաճում է այս մրցաշարի տիտղոսը։ Նախկինում նման հաջողության հասել է նաեւ Նիկոլայ Դավիդենկոն։

Այս մրցաշարի խմբային փուլում Մեդվեդեւը հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին, իսկ կիսաեզրափակիչում՝ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում