01:41  ,  23 նոյեմբերի, 2020

«Միլանը» «Նապոլիին» հաղթեց Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Նապոլիին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ հյուրերի 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Միլանը» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Սասուոլոյի» նկատմամբ։ «Նապոլին» 6-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի» - «Միլան»՝ 1։3 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 63 - Զլատան Իբրահիմովիչ, 20, 54, Իենս Հյոուգե, 90+4

Հեռացում՝ Տիեմուե Բակայոկո («Նապոլի»), 65, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով