10:42  ,  23 նոյեմբերի, 2020

Գևորգ Կասպարովը ռեկորդ է սահմանել Հայաստանի առաջնությունում (ֆոտո)

Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Գևորգ Կասպարովը, մասնակցելով Երևանի «Ուրարտուի» դեմ Հայաստանի առաջնության 12-րդ տուրի հանդիպմանը (0:3), սահմանել է ռեկորդ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացողը դարձել է Հայաստանի առաջնություններում խաղացած ամենատարեց դարպասապահը: Նա ռեկորդը սահմանել է 40 տարեկան 120 օրականում:

«Շիրակի» ֆուտբոլիստները հանդիպումից հետո հյուրնկալվել են Կասպարովին և շնորհավորել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով