10:08  ,  23 նոյեմբերի, 2020

Խորեն Բայրամյանը` «Ռուբին» - «Ռոստով» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բայրամյանի դուբլի շնորհիվ Վալերի Կարպինի գլխավորած թիմը 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Կազանում: Բայրամյանը չէր տոնել իր նախկին թիմի դարպասը խփած գոլերը: Նա «Ռուբինում» խաղացել է 2018/2019 մրցաշրջանում:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 11 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում