21:37  ,  22 նոյեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Մեր Հայ Հերոսների համար (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Պարմային» խփած երկու գոլերը նվիրել են Արցախում զոհված հայ զինվորների հիշատակին։

«Մեր Հայ Հերոսների համար»,- Թվիթերում գրել է Մխիթարյանը։

Մխիթարյանը 5 գոլ է խփել Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Մեկ անգամ էլ նա աչքի է ընկել Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

«Ռոման» 17 միավորով երրորդ տեղում է, «Պարման» 17-րդն է՝ 6 միավոր։ 

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռոմա» - «Պարմա»՝ 3։0 (տեսանյութ)

Բորխա Մայորալ, 28, Հենրիխ Մխիթարյան, 32, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում