18:55  ,  22 նոյեմբերի, 2020

Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Ռոման» ընդունել է «Պարմային» եւ առաջին խաղակեսում առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

28-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը, իսկ 4 րոպե անց մայրաքաղաքային թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, որը  «Պարմայի» դարպասը գրավեց նաեւ 40-րդ րոպեին (տեսանյութ

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում