18:01  ,  22 նոյեմբերի, 2020

«Էվերտոնն» ուժեղ էր «Ֆուլհեմից»՝ 3։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնը» Լոնդոնում մրցեց «Ֆուլհեմի» հետ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, որը 10 գոլով ռմբարկուների մրցավազքի առաջատարն է։ 9 գոլ է խփել «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Էվերտոնը» 16 միավորով 6-րդ տեղում է, «Ֆուլհեմը» 17-րդն է՝ 4 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Էվերտոն»՝ 2։3 (տեսանյութ)

Բոբի Ռիդ, 15, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 70 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 1, 29, Աբդուլաե, Դուկուրե, 35

Չիրացրած 11մ՝ Իվան Կավալեյրու («Ֆուլհեմ»), 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս