16:45  ,  22 նոյեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Մեր խիզախները երբեք չեն մահանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Արցախում զոհվածների հիշատակի օրը գրառում է արել Ֆեյսբուքում։

«Մեր խիզախները երբեք չեն մահանում։ Մեր վիշտն անասելի խորն է։ Այսօր ամբողջ աշխարհում պատարագ է մատուցվում մեր ընկած հերոսների պատվին։ 44 օր Արցախում դուք դրսեւորեցիք աննկարագրելի խիզախություն՝ զոհելով ձեր կյանքը մեր հայրենիքը, մեր ժողովրդին եւ մի քանի հազար տարվա պատմական հողը պաշտպանելու սուրբ առաքելության համար։

Դուք հավերժ կապրեք մեր մեջ։

Աղոթում ենք նաեւ մեր վիրավոր եղբայրների համար։ Մեր բացարձակ երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին։ Շնորհակալություն։

Իմ ազգին մաղթում եմ ուժ եւ համերաշխություն, որպեսզի հաղթահարենք սիրելի որդիների կորստի վիշտը։

Մենք պետք է մնանք կենտրոնացած եւ գիտակից, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը եւ ստեղծենք ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար, խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կկարողանան իրականացնել իրենց երազանքները։

Մնում ենք ուժեղ»։

Our braves never die Our grief is so deep that it can’t be spoken…today all over the world a Commemorating Service will...

Опубликовано Henrikh Mkhitaryan Воскресенье, 22 ноября 2020 г.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում