12:14  ,  22 նոյեմբերի, 2020

Ամերիկահայ Քեթլին Չուքագյանը հաղթել է UFC255-ի մենամարտում

Խառը մենամարտերի կանանց UFC255 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Քեթլին Չուքագյանը։

Թեթեւագույն քաշային կարգում 31-ամյա մարզուհին Լաս Վեգասում մենամարտել է 33-ամյա ամերիկացի Սինտիյա Կալվիլյոյի հետ եւ հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30։27։

Քեթլին Չուքագյանը 15-րդ հաղթանակը տարավ խառը մենամարտերում։ Կարիերայի ընթացքում նա կրել է 4 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում