01:51  ,  22 նոյեմբերի, 2020

«Յուվենտուսը» հաղթեց «Կալյարիին»

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը ուժերը չափեց «Կալյարիի» հետ:

Թուրինյան ակումբը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Ա Սերիայի 8-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 16 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, իսկ «Կալյարին» 10 միավորով 11-րդն է:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 2:0

Կրիշտիանու Ռոնալդու 38, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով