11:27  ,  22 նոյեմբերի, 2020

Լեւոն Արոնյանը մեկնարկում է Մագնուս Կարլսենի կազմակերպած սուպերմրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նոյեմբերի 22-ին մեկնարկում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020 մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի վիետնամցի Լե Կուանգ Լիեմի հետ։ Մագնուս Կարլսենը կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։

15 տուրից բաղկացած մրցաշարին կմասնակցեն նաեւ ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերն ու Սերգեյ Կարյակինը, հնդիկ Գուջրատի Վիդիտը, իսպանացի Դավիդ Անտոնը, հոլանդացի Անիշ Գիրին ու իրանցի Ալիռեզա Ֆիրուջան։

8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։

Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում