23:42  ,  21 նոյեմբերի, 2020

«Այնտրախտն» ու «Լայպցիգը» ոչ ոքի խաղացին

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալվել էր «Այնտրախտին»:

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց «Այնտրախտի» մարոկկացի կիսապաշտպան Այմեն Բարոկը, իսկ 57-րդ րոպեին դանիացի հարձակվող Յուսուֆ Պոուլսենը խփեց պատասխան գոլը:

Այժմ «Լայպցիգն» ունի 17 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, իսկ «Այնտրախտը» 11-րդն է՝ 11 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Այնտրախտ» - «Լայպցիգ»՝ 1:1

Այմեն Բարոկ, 43 - Յուսուֆ Պոուլսեն, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում