20:30  ,  21 նոյեմբերի, 2020

«Բավարիան» միավորներ կորցրեց

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալյանս-Արենա» ստադիոնում ընդունել էր «Վերդերին»:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը չկարողացավ հաղթանակ տանել: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

«Բավարիայի» կազմից գոլի հեղինակ դարձավ Կինգսլի Կոմանը, իսկ «Վերդերի» միակ գոլը խփեց Մակսիմիլիան Էգեշտայնը:

«Բավարիան» այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 19 միավորով: «Վերդերն» ունի 11 միավոր և 9-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 1:1

Կինգսլի Կոման, 62 - Մակսիմիլիան Էգեշտայն, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս