16:12  ,  21 նոյեմբերի, 2020

«Շիրակ-2»-ի ֆուտբոլիստի գոլը դաշտի կենտրոնից

Գյումրիի «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստ Համլետ Մնացականյանը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել «Ուրարտու-2»-ի դեմ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրի խաղում: 53-րդ րոպեին նա տուգանային հարվածով մրցակցի դարպասը գրավել է դաշտի կենտրոնական հատվածից:

Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում