17:10  ,  21 նոյեմբերի, 2020

Թայսոնը ցուցադրել է, թե ինչ տեսք ունի Ռոյ Ջոնսի հետ մենամարտից առաջ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը շարունակում է պատրաստվել 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի հետ մենամարտին:

54-ամյա ամերիկացին ցուցադրել է, թե ինչ մարզավիճակում է գտնվում:

«Տայսոն - Ջոնս մենամարտից 8 օր առաջ»,- Instagram-ում հրապարակած լուսանկարին կից գրել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Մայք Թայսոնի ու Ռոյ Ջոնս կրտսերի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսում: Կանցկացվի 2 րոպե տևողությամբ 8 ռաունդ:

Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005-ին, Ռոյ Ջոնսը՝ 2018-ին։

View this post on Instagram

A post shared by Mike Tyson (@miketyson)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում