01:56  ,  21 նոյեմբերի, 2020

«Մոնակոն» ուժեղ էր ՊՍԺ-ից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում «Մոնակոն» ընդունել էր չեմպիոն ՊՍԺ-ին:

Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած «Մոնակոն» 3:2 հաշվով հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ: Դուբլ ձևակերպեց Կևին Ֆոլանդը, գոլի հեղինակ դարձավ Սեսկ Ֆաբրեգասը: Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն:

11-րդ տուրից հետո ՊՍԺ-ն կշարունակի մնալ առաջատար՝ 24 միավորով, իսկ «Մոնակոն» 20 միավորով երկրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մոնակո» - ՊՍԺ՝ 3:2 (տեսանյութ)

Կևին Ֆոլանդ, 52, 65, Սեսկ Ֆաբրեգաս, 84 (11մ) - Կիլիան Մբապե, 25, 37 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով